ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»

- in Պաշտոնական
128
Vigen Sargsyan

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը:

Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:

Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ: