Ղազախստանի և Բելառուսի համար անընդունելի է Հայաստան ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

- in Կեղտոտ լվացք
287
HAPK

2016 թ․ Արևմուտքում առկա տնտեսական և քաղաքական ճգնաժամը նոր հեռանկարներ է բացել Ռուսաստանի համար։ Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր է կնքել Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ։

Սակայն, Ռուսաստանի հաջողությունը չի նշանակում ՀԱՊԿ-ի հաջողություն, որն ի սկզբանե ստեղծվել է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին՝ գրում է Stratfor ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը, որը Հավաքական անվտանգության պայմանագրին վերաբերվող հոդված է հրապարակել։

Հոդվածում մատնանշվում են ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում նաև այն հանգամանքը, որ Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին։ Նշվում է նաև, որ կազմակերպության անդամ երկրներին երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ։ «Բելառուսը, ինչպես նաև Ղազախստանը մտերիմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ուստի պատրաստ չեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին»,-գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր հերթին Հայաստանին խոստացել է, որ երկրի ներկայացուցիչը զբաղեցնելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս կերպ Մոսկվան ցանկացել է վերահսատատել,որ աջակցում է Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ գրավել է չեզոք դիրքորոշում՝ ասվում է հոդվածում։ Հոդվածագիրը պատահական չի համարում նաև 2016թ․ հոկտեմբերին Ղազախստանի և 2016թ․ դեկտեմբերի Բելառուսի նախագահների բաղակայությունը գագաթնաժողովին։

Stratfor-ի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա ամիսները հեշտ չեն լինելու ՀԱՊԿ-ի համար, քանի որ կպահպանվեն տարաձայնությունները՝ կապված կազմակեպության գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Հոդվածագրի կարծիքով՝ Մոսկվանկանի ամեն ինչ այդ տարաձայնությունները մեղմելու համար, ընդհուպ մինչև կարող է առաջարկել Հայաստանի ներկայացուցչի փոխարեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել օրինակ ռուս թեկնածուի։

«Եվ չնայած մինչև հաջորդ գագաթնաժողովը, որը կայանալու է ապրիլինի, դեռևս ժամանակ կա, դաշինքը հազիվ թե կոնսենսուսի հասնի այս և մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասվում է հոդվածում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20