Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզաների տրամադրումը

- in Հասարակություն
127
us-russia

Մոսկվայում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը դադարեցրել է վիզաների տրամադրումը` շենքում ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել:

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցված է մինչև հետագա ծանուցում: Այնուամենայնիվ, շարունակելու է գործել ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հրատապ օգնության ընթացակարգը: