Մոսկվան նախատեսում է կրճատել նավթի արտահանումը Բելառուս

- in Տնտեսական
132
Navt

Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը նախատեսում է 12 տոկոսով կրճատել նավթի արտահանումը Բելառուս 2017 թ․ առաջին եռամսյակում։ Այս մասին հաղորդում է «Կոմմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ 2017թ․ առաջին երեք ամիսներին մատակարարումները նախատեսված 4,5 միլիոն տոննայի փոխարեն կկազմեն 4 միլիոն տոննա։

Նշվում է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որի կողմերին չի հաջողվել լուծել վեճը՝ կապված Մինսկի կողմից գազի պարտքի վճարման հետ։ Բելառուսն իր անհամաձայնությունն է հայտնել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին նավթի մատակարարման նոր ծրագրի կապակցությամբ։

Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.75 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.33%-ով եւ կազմել 56.91 դոլար՝ մեկ բարելի դիմաց: