Նորատուսցի` փոխմարզպետի որդի Հայկոյի սպանության մեջ կասկածվողը համագյուղացին է

- in Իրավունք
1359
Atrchanak

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանից 50 մետր  հեռավորության վրա շրջափակել են փոխմարզետ Անդրանիկ Հակոբյանի որդու մեքենան և կրակոցներ են արձակել մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայկ Հակոբյանը (Նորատուսցի Հայկ): 

Պարզվում է, կասկածյալը Հակոբյանի համագյուղացին է՝  Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20