Նոր մանրամասներ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դեպքից

- in Պաշտոնական
Atrchanak

Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դեպքից։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ.Հակոբյանը մահացել է:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա.Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20