Նուշը կպաշտպանի գրիպից

- in Առողջություն
140
grip

Գրիպով չհիվանդանալու համար բժիշկները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նուշ օգտագործել: Նուշի շնորհիվ՝ կարելի է զգալիորեն բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, հայտնում է gogetnews.info-ն:

Ավելին՝ մի քանի օրը մեկ նուշ ուտելն օրգանիզմին օգնում է պայքարել տարբեր վիրուսների և վարակների, ամենից առաջ՝ մրսածության և գրիպի դեմ:

Իտալացի գիտնականները պարզել են, որ նուշում պարունակվող բնական նյութերն օգնում են ուժեղացնել իմունային համակարգի արձագանքը վիրուսային հիվանդություններին: