Նրա նշանակումն իմ ամենասխալ որոշումն է. Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից

- in Մամուլ
1279
Ser Kar

«Ժամանակ» թերթը գրում է. Դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում բողոքել է Կարեն Կարապետյանից և ասել, որ իր նախագահության շրջանի ամենասխալ որոշումներից մեկն է եղել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը:

Դրանից հետո է որոշվել Կարեն Կարապետյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հարցը բերել օրակարգ և դրա շահարկմամբ ամեն գնով հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը չլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում և զրկվի ընտրվելու հնարավորությունից:

Մեր տեղեկություններով՝ մինչև վերջերս տեղեկանքի «իրավական հիմնավորմամբ» զբաղվում էր արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որին հանձնարարվել է դադարեցնել աշխատանքը: