Ոչ մի կապ չունեմ Ռուսաստանի հետ

- in Միջազգային
114
trump-putin

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբևէ չի փորձել ճնշում գործադրել իր վրա։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ռուսաստանը երբեք չի փորձել ճնշում գործադրել իմ վրա։ Ես ոչ մի կապ չունեմ Ռուսաստանի հետ, ոչ մի գործարք, ոչ մի աջակցություն, ոչինչ»,-հայտարարել է Թրամփը։

Նա նաև գրել է, որ ընտրություններում արդար հաղթանակ է տարել, իսկ իր հակառակորդները փորձում են հաղթանակ «մուրալ» ֆեյք լուրերի օգնությամբ։