Չիլիի իշխանությունները հրապարակել են ՉԹՕ-ի գաղտնի տեսագրություն

- in Տեսանյութեր
205
Erkir molorak

Մթնոլորտային անոմալ երևույթների հետազոտության չիլիական պետական կոմիտեն (CEFAA) տեսագրության ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ 2014-ին Սանտյագոյից արևմուտք Չիլիի օդաչուներին հաջողվել է երկնքում ՉԹՕ  նկարահանել, գրում է The Huffington Post–ը։

Չճանաչված թռչող օբյեկտը ռազմական օդաչուները նկատել էին 2014- ի նոյեմբերի 11-ին՝ Չիլիի մայրաքաղաքից ոչ հեռու ափամերձ տարածքում ։ Ներկայացնելով զեկույցը՝ զինվորականներից մեկը ՉԹՕ-ն ներկայացրել է որպես «հարթ, ձգված օբյեկտ՝ երկու ջերմային կենտրոններով»։

Տեսագրությունից երևում է, ինչպես է  «ոչ մի տեղից» հայտնված օբյեկտը անսպասելի անհետանում ամպերում։ CEFAA-ի մասնագետները պարզել են, որ օբյեկտը ո՛չ թռչուն էր, ո՛չ էլ տիեզերական աղբի կտոր, միջատ, օդանավ կամ էլ մթնոլորտային անոմալիա։ Ամփոփելով զեկույցը՝ կոմիտեն այդ օբյեկտն անվանել է «չճանաչված»։