Պենտագոնի ղեկավարը քննադատել է Պուտինին. Ռուսաստանը կարող է միջամտել եվրոպական ընտրություններին

- in Ընտրություններ
240
Putin Vladimir

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, որը պատրաստվում է լքել պաշտոնը, կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Պուտինն իր քաղաքականության հաջողությունը որշում է «դիսկոմֆորտի աստիճանով», որը ստեղծում է մնացած աշխարհի համար:

Նա նաև քննադատել է Մոսկվային Սիրիայում օպերացիայի համար: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի բան չի արել ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, փոխարենը կռվում է սիրիական չափավոր ընդդիմության դեմ:

Քարթերը նաև նշել է, որ նոր կոնգրեսին և  վարչակազմին կոչ է արել շարունակել ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին ռուսական միջամտությունից պաշտպանելուն:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է եվրոպական ընտրություններին միջամտելու ռուսական սպառնալիքի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ Բարաք Օբամայի հեռացող վարչակազմը ցանկանում է ուշադրություն հրավիրել ԱՄՆ ընտրություններին Ռուսասանի կողմից միջամտության վրա՝ որպես նախազգուշացում այլ երկրների համար:

«ԱՄՆ-ի համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանանք ոչ միայն անվտանգ դարձնել սեփական համակարգը, այլ նաև տեղեկացնենք մյուսներին: Եթե հրապարակայնացնենք տեղի ունեցածը, Պուտինն ապագայում ավելի քիչ հակված կլինի գնալ այդ ուղիով, քանի որ նրանց գործողությունները բացահայտել ենք»,- նշել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20