ՌԴ հատուկ ծառայությունները կոմպրոմատ ունեն Թրամփի դեմ

- in Միջազգային
120
Donald Tramp

ԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից 2-էջանոց ակնարկում հայտնել է հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին միլիարդատիրոջ վերաբերյալ կոմպրոմատի մասին, որն ունեն ռուս գործակալները։ Այս մասին փոխանցում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Ամերիկյան հատուկծառայություններն իրենց զեկույցում հիմնվել են մասնավորապես բրիտանական հետախուզության նախկին աշխատակցի տեղեկությունների վրա, ով ստացել էր այն ռուսական աղբյուրներից։ Այդ մարդը, ինչպես հաստատվում է, բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության նախկին գործակալ է, ով աշխատել է Ռուսաստանում 1990-ականներին։

CNN-ի տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ստուգել այդ տվյալների իսկությունը։

Այսպիսով՝ ԱՄՆ հատուկծառայությունները եկել են եզրակացության, որ Ռուսաստանը կոմպրոմատ է ունեցել նախագահի երկու թեկնածուների վերաբերյալ, սակայն բացասական տեղեկություններ հրապարակել միայն Հիլարի Քլինթոնի մասին։

Մասնավորապես, Մոսկվա իր ուղևորություններից մեկի ժամանակ Թրամփը լյուքս համար է պատվիրել Ritz Carlton հյուրանոցում: «Թրամփը տեղյակ էր, որ այնտեղ է իջևանել Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ (ում նա ատում է): Դրա հետ կապված նա մարմնավաճառներ է վարձել, որոնք նույն անկողնում սեռական շոուի համար «ոսկե անձրև»  են կազմակերպել: Տեղեկատվության համաձայն՝ նշված հյուրանոցը  հատուկ ծառայությունների  հսկողության տակ է, և  համարները լեցուն են բարձրախոսներով ու տեսախցիկներով:

Դոնալդ Թրամփը «կախարդների քաղաքական որս» է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե ռուսական հատուկծառայություններն ունեն անձնամբ միլիարդատիրոջը վարկաբեկող նյութեր։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

«Կեղծ նորություններ. Կախարդների համընդհանուր քաղաքական որս»,-գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։ CNN-ի փոխանցմամբ՝ վարկաբեկող նյութերը ներառում են ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված ExxonMobil-ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը կվաճառի իրեն պատկանող ռուսական Yandex ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը։ Այս մասին փոխանցում է McClatchy-ը։

Հաղորդվում է, որ Թիլերսոնի բաժնետոմսերի փաթեթը Yandex-ում գնահատվում է 15 հազար դոլար։

Գործարարը նաև ունի չինական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթներ՝ 109-361 հազար դոլար արժողությամբ։ Այդ ընկերությունները գործում են հեռահաղորդակցական ոլորտում։ Իսկ ընդհանուր առմամբ նա արժեթղթերի տեսքով եկամուտ ունի 300 աղբյուրից։

Պետքարտուղարի թեկնածուն խոստացել է դուրս բերել իր կապիտալները 156 ընկերություններից՝ Apple -ից մինչև Yandex։ Նա խոստացել է դա անել իր թեկնածության հաստատումից հետո 90 օրվա ընթացքում։

capture