Ռուսաստանի գործողությունները վտանգ են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի լիբերալ ժողովրդավարության համար

- in Կարծիք
296
Russia

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր առավոտյան հետախուզական միության ղեկավարությունն ինձ տեղեկացրեց և ուսումնասիրեցի նրանց ամբողջական զեկույցը, որը մանրամասնորեն փաստագրում է դեմոկրատական ինստիտուտների և անհատների ռուսական ներխուժումը, նաև նրանց փաստաթղթերի հրապարակումը նախագահական արշավի ընթացքում: Զեկույցում հստակ ասվում է, որ ռուսական միջամտությունն ուղղորդված էր հենց Պուտինի կողմից, և մշակված էր ոչ միայն ԱՄՆ-ում տարաձայնություններ սերմանելուն, այլև հիմնված էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վարկաբեկելով Դոնալդ Թրամփը նախընտրական հնարավորություններն ընդլայնելու ցանկության վրա: Այս հետևությունները ուղեկցվում են ապացույցներով, և զեկույցը պետք է վերացնի մեր ներքին գործերին այս աննախադեպ միջամտության համար ռուսական պատասխանատվության վերաբերյալ ցանկացած անորոշություն: Որպես ազգ մենք պետք է թույլ տանք պարտադրել հետագա հետևանքները՝ ինչպես հանրային, այնպես էլ՝ մասնավոր, որոնք ռուսներին հետ կպահեն մեր ժողովրդավարությունը հետագայում խարխլելու փորձերից, և այսօր հրապարակված հոդվածը կտեղեկացնի մանրակրկիտ հետաքննությունները, որոնք Կոնգրեսը այժմ պետք ձեռնարկի՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես, և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք մեր կառավարությունը պաշտպանելու համար:

Նորընտիր նախագահի հայտարարությունը, որ ռուսների հարձակումը «բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունեցել ընտրությունների ելքի վրա», չի աջակցվում ճեպազրույցում, զեկույցում կամ առողջ բանականության կողմից: Մի բան է ասելը, որ ոչ մի միջամտություն չի եղել քվեների հաշվարկին, ինչը ճիշտ է, մեկ այլ բան է ասելը, որ ամեն օր պետքարտուղար Քլիթոնին նսեմացնող փաստաթղթերի հրապարակումը, որը հնարավոր է դարձել ռուսական կիբեռգործողությունների շնորհիվ՝ ազդեցություն չի ունեցել նախընտրական արշավի վրա: Այդ բացահայտումների հետևանքերը բավական ձեռնտու են եղել նորընտիր նախագահի համար և քայքայիչ Քլինթոնի արշավի համար, ճիշտ ինչպես ռուսները ծրագրել էին: Արդյոք դրանք որոշիչ ազդեցություն ունեցել են ելքի վրա՝ երբեք հայտնի չի դառնա և, իհարկե, հետախուզական միության վերլուծության առարկան չէ, բայց որ դրանք մեծ հետևանքներ են ունեցել, անասկած է:

Այսօր Կոնգրեսն արտոնել է ընտրությունները: Այս զեկույցը ձեռնարկվել է ոչ որպեսզի վերսկսվեն ընտրությունները, այլ համոզվելու համար, որ դա երբեք չի կրկնվի: Նորընտիր նախագահ Թրամփը ստացել է նույն ճեպազրույցը, որ Կոնգրեսի ղեկավարները տվեցին այսօր առավոտյան, և ես հուսով եմ՝ Ամերիկայի դեմ այս հստակ ռուսական վնասակար ակտիվության պարագայում նա գործում է ինչպես հարկն է: Դա սկսվում է փաստերն ընդունելով: Ընտրված նախագահը չպետք է քողարկի կամ շեղի, այլ ազնվորեն գործ ունենա տեղի ունեցած ճշմարտության հետ, որը կշարունակի տեղի ունենալ ԱՄՆ-ում և մեր դաշնակիցների դեմ, եթե մենք վերջ չդնենք սրան: Ռուսական ազդեցության գործողությունները ակնհայտ վտանգ են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև լիբերալ ժողովրդավարության համար ողջ աշխարհում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20