ՍԱՍ–ի Արտակի փոխարեն` «X–գրուպի» Խաչիկ Խաչատրյանը

- in Մամուլ
203
ator-portfel

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ պատգամավոր ՍԱՍ–ի Արտակը (Արտակ Սարգսյան), չնայած ակտիվորեն սկսել է «ինքնաքարոզը» առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր դառնալու համար, սակայն, «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ի վերնախավը նրան «դաբրո» չի տվել:

Ավելին, Արտակ Սարգսյանին ուղղակիորեն մերժել են: Նրա փոխարեն Արաբկիրի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կընդգրկվի «X–գրուպ» իրավաբանական անձանց միջազգային միության նախագահ, թռչնաֆաբրիկայի և «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը: