Սարգսյան – Կարապետյան խնդիրները դեռ նոր են հրապարակ իջնելու

- in Ով ով է ...
408
Ser Kar

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի խոշոր հարկ վճարողների կեսը ունեն ստվերային խոշոր շրջանառություն, որը կազմում է մոտ 48․8 տոկոս:

Հարությունյանը հայտարարել է, որ այդ շրջանառությունը բերելու են հարկային դաշտ` լինի կոշտ միջոցներով, թե վարչարարությամբ: Հասկանալի է, որ ՊԵԿ նախագահն ինքնին նման հայտարարություն անելու համար պետք է ունենա քաղաքական աջակցություն, այլապես հայտարարությունը չի կարող լուրջ լինել:

Կասկած չկա, որ Վարդան Հարությունյանը լուրջ մարդ է  և ինքն էլ հասկանում է այդ հանգամանքը: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ նա ունի նման հայտարարություն անելու քաղաքական աջակցություն: Նրան այդ աջակցությունը Սերժ Սարգսյա՞նն է հայտնում, թե՞ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի կադրն է հանդիսանում Վարդան Հարությունյանը․․․ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի իշխանական համակարգում առանցքային կառույց է, ով տնօրինում է այդ կառույցը, նա քաղաքական իմաստով բավական մեծ ազդեցություն է ձեռք բերում իշխանական համակարգի վրա: Այս իմաստով, ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում սեփական կադրի նշանակումը Կարեն Կարապետյանի համար իհարկե վարչապետական մեկնարկի քաղաքական եզակի ձեռքբերում էր:

Մյուս կողմից սակայն, Սերժ Սարգսյանը որոշակի դադարից հետո բավականին ակտիվացել է  և այդ տեսակետից հարց է առաջանում նաև ՊԵԿ-ի մասով` Սարգսյանը միայն պաշտո՞նն է տվել Կարեն Կարապետյանին, թե՞ նաև որոշումներ կայացնելու իրավասությունը: Որովհետև եթե որոշումներ կայացնելու իրավասությունը Սերժ Սարգսյանն այնուհանդերձ պահել է իր ձեռքում, ապա դա նշանակում է, որ քաղաքական աջակցության մասով ՊԵԿ նախագահը կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի  և Կարեն Կարապետյանի հարաբերություններում ոչ միայն ոչինչ պարզ չէ, այլ այդ հարաբերություններում խնդիրները դեռ նոր են երևան գալու:

Իհարկե խոշոր բիզնեսի ստվերի հարցը անկասկած հանդիսանալու է այդ խնդիրների առանցքային բաղադրիչներից մեկը, ելնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նշանակությունից: Սակայն հենց այս տեսանկյունից է, որ բոլորովին պարզ չէ, թե այդ ստվերի հարցում քաղաքական աջակցությունը Պ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20