Serzh Gagik

Մի տեսակ շատ երկարեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն, թե՝ ԲՀԿ վերադառնալու մասին հայտարարությանը սպասումը ու այս ընթացքում բազմաթիվ լուրեր տարածվեցին:

Մեկ՝ Սերժ Սարգսյանը դաբրոն տվել է, մեկ էլ՝ չի տվել, մեկ ասում է՝ կա՛մ դու, կա՛մ՝ փեսաներդ, մեկ՝ Գագիկ Ծառուկյանն անելիք չունի քաղաքականությունում: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ նախագահն առավոտյան ինչ տրամադրությամբ արթնանում է, մի բան շպրտել է տալիս մամուլի իր միջոցներով:

Իրականում՝ թերևս Գագիկ Ծառուկյանը 2015 թ. փետրվարին լավ է վախեցրել Սերժ Սարգսյանի աչքն, ու նա տարակուսում է, թե՝ բա, որ հանկարծ էլի կրկնվի՞ … Մտածում է, հազիվ է պրծել, բայց դե մյուսներն ավելի կամ նույնքան անվստահելի են, ինչպես կամ որքան Գագիկ Ծառուկյանը:

Բոլորը հասկանում են, թերևս՝ Սերժ Սարգսյանն էլ, որ այս օրերին ԲՀԿ-ականների կուտ տալը հանրությանը, թե բա, գիտե՜ք, Գագիկ Ծառուկյանը որ չհեռանար՝ արյունահեղություն կլիներ, ֆլան, ֆստան՝ եղբայրասպանությունը կանխեց նա: Ու այս ֆոնին Սերժ Սարգսյանը դարդ է անում, թե որ էլի նման իրավիճակ լինի՝ խորհրդարանական ընտրությունները մեկին – մեկ կեղծվելու են, ժողովուրդը փողոց է դուրս գալու ու եթե Գագիկ Ծառուկյանն էլ, ապա ետդարձի ճանապարհը դժվար թե նորից բռնի, որովհետև դա կլինի արդեն հանրության մեջ սպորտսմենների ու նրանից ակնկալիք ունեցողների համար արքայի վախճանը:

Բայց մի տեսակ շատ ծանրութեթև արեցին կարծես՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին, ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանն՝ իր: Ամբողջ քաղաքական արենան՝ բոլոր ծաղրածուներով, դերասաններով, գործիքներով ու գործիչներով սպասում են Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Կհաջողվի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանին փարատել Սերժ Սարգսյանի վախերն ու վերադառնալ քաղաքականություն, օգնել կարիքավորներին, ընտրակաշառքով ընտրողներին, հիվանդներին, տկարներին, միլիոններ բաժանել, որպեսզի երկրորդ տեղում լինել 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ցույց կտա ժամանակը: Առայժմ՝ նրա մամուլի խոսնակը հույս է ներշնչում, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանա:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.