Սերժ Սարգսյան – Հայաստան. խաղ զրոյական գումարով

- in Կարծիք
223
aram-harutyunyan

Ինչու այն ինչ լավ է ՍՍ-ի համար, վատ է Հայաստանի համար:

2016-ի ամփոփում.

Սկսած 2008-ի մարտի 1-ից ՍՍ-ն և Հայաստանը անհամատեղելի են:

Որն է ՍՍ-ի հիմնական հաջողությունը 2016-ին: Նա ապրիլյան պատերազմից և հուլիսյան ապստամբությունից հետո կարողացավ պահել իշխանությունը: Իր միլիարդները օֆշորներում ավելացան:

Այդ ընթացքում Հայաստան – <Արցախ>-ը տվեց ավելի քան հարյուր զոհ, կորցրեց տարածքներ: Զոհվեցին ոստիկաններ:
Ավելացավ արտաքին պարտքը: Ժողովուրդն ավելի աղքատացավ: Ահագնացավ արտագաղթը:

ՍՍ-ն իշխանության մեջ հարմարավետ է զգում, քանի որ իրեն շրջապատել է ստրուկներով, պառլամենտական մեծամասնությունը լիովին վերահսկելի է, ԱԺ նախագահը՝ <կառուցողական> անմեղսունակ, իսկ իրար հաջորդող վարչապետները՝ <քաղաքական թզուկներ>:

Այդ ընթացքում քաղաքացին ապրում է ապագայի նկատմամբ վախը սրտում:

<ՍՍ-ի բարիքը դժբախտություն է Հայաստանի համար>,- դա է մեր երկրի համառոտ և ամբողջական բանաձևը:

Այս տարի վճռական է լինելու:Կամ ՍՍ-ն շարունակելու է <խժռել> Հայաստանն ու Արցախը կամ ընդդիմությունը միավորվելով Հայաստանն ազատելու է ՍՍ – <մակաբույծից>:

Այլ տարբերակ չի կարող լինել,քանի որ զրոյական գումարով խաղում չի լինում այնպես, որ երկու խաղացողներն էլ հաղթում են:

Արամ Հարությունյան, Ֆեյսբուք