Վիգեն Սարգսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին

- in Պաշտոնական
299
Vigen Sargsyan

Հայկական կողմի մոտեցումն է՝ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է: Այս մասին այսօր ՀՀ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով տոնական օրերին սահմանում տիրող իրավիճակին, նախարարն ասաց, որ տոնական օրերին սահմանին հարաբերականորեն առավել հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է:

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, Վիգեն Սարգսյանն ասաց.«Մեր զինված ուժերը թիրախային արձագանքում են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա»:

«ՀԱՊԿ անդամ երկրները ղարաբաղյան հարցով գնահատական տվել են երևանյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված հայտարարության միջոցով: Դիվերսիոն փորձի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում արտահայտում է կազմակերպության կարծիքը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20