Վիրավոր զինծառայողը դուրս է եկել կոմայից, սեղմել ծնողների ձեռքերը. armtimes.com

- in Մամուլ
233
Zinvor

եռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից:

Չնայած սրան՝ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երեւանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը՝ Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը: «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է»,- ասաց զինծառայողի տատիկը: