HHK

Տևական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից, թեև վերջին շրջանում մամուլն ամեն օր գրում էր, որ դուրս գալու դիմում է պատրաստել:

Ըստ  մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն ունեցել թողնել պաշտոնը և սպասել է հարմար առիթի, որ դուրս գա, և նրա հրաժարականը պայմանավորված չի եղել տեղի ունեցող զարգացումներով։

Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը», ով Մհեր Սեդրակյանի մտերիմն է, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, շարունակելու է աջակցել  ՀՀԿ-ին ընտրությունների ժամանակ, ինչպես նախորդ բոլոր ընտրություններին: Մհեր Սեդրակյանի որդին էլ՝ Դավիթ Սեդրակյանը, այս պահին դեռ վերջնական որոշում չունի՝ առաջադրվե՞լ, թե` ոչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ այս պահին իրենք ունեն միայն ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը: «Այս պահին միայն Հովիկ Աբրահամյանի դիմումն ունենք կուսակցությունից դուրս գալու, փոխարենը հազարներով դիմում ենք ստանում անդամագրվել ցանկացողների: Մենք մշակում ենք դիմումները,  դրանց ընթացք տալիս: Մեր համապատասխան կառույցների հետ քննարկումներով որոշում ենք, անդամագրում»,- հավելեց Ռուբեն Թադևոսյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.