Քանաքեռցի «Տույ»-ը մի քանի ժամ է մնացել ոստիկանությունում ու ազատ արձակվել

- in Պաշտոնական
200
Orenqov goxer

Երեկ ոստիկանություն բերման ենթարկված Երևանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույ մականունով Արթուր Ղազարյանը և նրա 4 թիկնապահները մի քանի ժամ են մնացել ոստիկանությունում ու ազատ են արձակվել։

Քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը բերման էր ենթարկել թիկնազորով շրջելու համար։ «Բերվել են իրենք ոստիկանություն, համապատասխան ստուգումներ են իրականացվել և ազատ են արձակվել»: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։