Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի և երեխաների մասնակցությամբ հուզիչ հոլովակ է հրապարակել

- in Տեսանյութեր
322
Kim Kardashyan

Չնայած ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններին այն մասին, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, զույգը հակառակն է ապացուցում. նրանք միասին հայտնվում են հանրության մեջ, ընտանեկան լուսանկարներ են հրապարակում:

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ուրախացրել է իր երկրպագուներին և ընտանեկան արխիվից հոլովակ է հրապարակել իր պաշտոնական կայքում: Շուրջ 3 րոպե տևողությամբ տեսանյութում պատկերված են ոչ միայն Քանյեն և Քիմը, այլ նաև երեխաները՝ 3 տարեկան դուստրը և 1 տարեկան որդին:

Հոլովակում հնչում է Paradise երգը՝ ամերիկացի երգիչ Jeremih կատարմամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20