Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով ձերբակալվել է նրա վարորդը

- in Իրավունք
152
Kim Kardashyan

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով ձերբակալված 16 անձանցից մեկը նրա վարորդն է, տեղեկացնում է Sky News-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին զինված խումբը Փարիզում ներխուժել է Քարդաշյանի բնակարանը և մոտ 9 միլիոն եվրոյի թանկարժեք իրեր գողացել: Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է 16 հոգու:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք վարորդը, որը Քարդաշյանին և նրա ընտանիքին սպասարկել է Փարիզում, տեղեկություններ է փոխանցել հանցախմբին: