Օբաման արտասվել է նախագահի պաշտոնում վերջին ելույթն ունենալիս

- in Միջազգային
119
Barak Obama

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում վերջին ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին և կնոջը՝ իրեն աջակցելու և հավատալու համար։

«10 օր հետո աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարության առանձնահատկությունը․ իշխանության խաղաղ փոխանցում ազատ ընտրված նախագահից մյուսին»,-ասել է Օբաման։

Նրա խոսքով՝ իր վարչակազմը կապահովի իշխանության «այնքան հարթ փոխանցում, որքան հնարավոր է»։

Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթով հանդես է գալիս Չիկագոյում, որտեղից էլ «ամեն ինչ սկսվել է»։ 2008թ․ Չիկագոյում Օբաման իր առաջին ելույթն է ունեցել նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

Բարաք Օբաման չի կարողացել զսպել արցունքները նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, նախագահը հուզվել է և ստիպված է եղել օգտվել թաշկինակից։

Լսելով հոր հրաժեշտի խոսքը՝ ուղղված ամերիկացիներին, արտասվել է նաև Օբամայի դուստրը՝ Մալիան։ Օբաման, դիմելով իր դուստրերին, ասել է, որ այս կյանքում ամենաշատը հպարտ է նրանց հայրը լինելու համար։

Բարաք Օբաման նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկացիներին, ինչպես նաև կնոջը իրեն օգնելու և հավատալու համար։ Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: «Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա:

b8c712da00a94b8093f46595bde12b8e_18

c464a64499464d29832f1e0ff15e6c88_18

1347025_84d28ff0d527be500332a9762ebffccb_640x640

1347025_649325cb729819ef789c96c2e2fa50bc_640x640

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20