Օբաման հայտնել է նախագահի պաշտոնում իր ամենաբարդ որոշման մասին

- in Միջազգային
184
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում 2009 թվականի վերջին Աֆղանստան հավելյալ զորակազմի ուղարկումն անվանել է իր «ամենաբարդ որոշումը»։

«Ամենադժվար որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքի սկզբում, երբ հրամայել եմ ևս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան՝ հանդիսանալով մարդ, ով ցանկացել է վերջ տալ այլ երկրներում ամերիկացի զինվորականների լայն ներկայությանը»,-ասել է նա։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ մշտապես համարել է Իրաքում ԱՄՆ արշավը սխալ և կարծել, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա։ «Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր, քանի որ այդ պահին «Թալիբանը» զգալիորեն ուժեղացել էր»,- հավելել է նա։

Օբաման նշել է, որ այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը օգնել է ամրապնդել աֆղանական զինված ուժերը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ճիշտ է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա հայտարարել է ABC News-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով ընտրություններում տեղի ունեցած ՌԴ-ի միջամտության վերաբերյալ ամերիկյան հետախուզության զեկույցը։

Նախագահը համաձայնել է զեկույցի եզրակացությունների հետ և հաստատել, որ համոզված է միջամտության փաստում։ Նրա խոսքով՝ ավելի շատ իր կողմից թերագնահատվել է ապատեղեկատվությունը և ցանցահենային կոտրումները։

Օբաման բացասաբար է պատասխանել հարցին՝ թերագնահատե՞լ է ինքն արդյոք Պուտինին։ «Չեմ կարծում, թե թերագնահատել եմ։ Սակայն կարծում եմ, որ թերագնահատել եմ այն, թե ինչպես կարող են նոր տեղեկատվական դարաշրջանում ապատեղեկատվությունն ու կոտրումներն ազդել մեր բաց հասարակության, մեր բաց համակարգի վրա»,-նշել է Օբաման։