3 մլրդ դոլարից ավել գումար է անհրաժեշտ

- in Տնտեսական
182
vahan-martirosyan

Հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը դեռևս գտնվում են միայն ներդրողների հետ քննարկումների շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նշելով, որ կառուցման առումով հստակ ժամկետ չի կարող ասել:

Նրա խոսքով՝ անգամ եթե Իրանից եկող երկաթուղին կառուցում է հարևան պետությունը, դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է սկսի, իսկ նախագիծն արդիական չէ։ Դա հնարավոր երթուղիներից մեկն է, որը կարող է բեռնափոխադրման ոլորտում մրցակցել Պարսից ծոցից և Իրանից Սև ծովով Եվրոպա տանող ճանապարհների հետ. «Այս պահին շատ մոտավոր հաշվարկներով շինարարության արժեքը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Բայց դա մոտավոր հաշվարկ է։ Վերջնական գնահատականը պետք է դա ապագա ներդրողը։ Քննարկվում են գործող երկաթուղին Սևանի ափով կամ Արարատյան դաշտով միացնելու երթուղիները։ Այս պահին նախընտրելի է Սևանով անցնող ճանապարհը»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ