paterazm

«Ազատամարտիկների դաշինքը» վաղը հրավիրելու է հերթական խորհրդի նիստը։ Ինչպես հայտնի է, այս դաշինքը վերջին շրջանում ստանձնել է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման միջնորդական առաքելության դերը։

Հետևելով հրապարակումներին և հասկանալով, որ ընդդիմադիր «Ելք» շարժումը չի միավորվի օհանյականան և «Ծառուկյան» դաշինքների հետ, ազատամարտիկներն ուզում են միավորել գոնե վերջին երկուսը։

Հայտնի է, որ ընդդիմադիր ազատամարտիկների այս թևը բավականին լավ հարաբերություններ է ունեցել Սեյրան Օհանյանի հետ, երբ վերջինս պաշտպանության նախարար էր։ Ազատամարտիկները քննադատեցին Օհանյանի պաշտոնանկությունն ու այդ պորտֆելը բանակի հետ կապ չունեցող մարդուն վստահելու հանգամանքը։ Այսօր օհանյանական դաշինքի շուրջ բանակցություններ վարում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Այս պլատֆորմի մեջ է նաև «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Մանվել Եղիազարյանը, ով նաև «Համախմբում» կուսակցության անդամ է։ Վերջինս, թեպետ, դուրս է եկել դաշինքի խորհրդի կազմից, բայց շարունակում է ակտիվ բանակցությունները թե՛ որպես կուսակցության, թե՛ որպես դաշինքի վարչության անդամ։

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, երկու դաշինքների միավորում այդպես էլ չի հաջողվում և «Ազատամարտիկների դաշինքը» գուցե հայտարարի առաջիկա ընտրություններում Սեյրան Օհանյանի ղեկավարած քաղաքական ուժին սատարելու մասին։

Ի դեպ չի բացառվում, որ դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի Արագածոտնի մարզում։ Սակայն Պետրոսյանը նախընտրում է «Ծառուկյան» դաշինքը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.