Khachatur Kokobelyan

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է. կատարվում են վերջին հստակեցումները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք առաջիկա օրերին կհրապարակենք ցուցակը, ինչպես նաև այն կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք դեռևս պետք է որոշենք, թե ով որ ընտրատարածքում է առաջադրելու իր թեկնածությունը»,- ասել է Քոքոբելյանը:

Նա հավելել է, որ քննարկումները «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի հետ ավարտվել են, նրանք արդեն մասնակցում են նախընտրական գործընթացներին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.