Yntrutyun

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորների հետ կարճ հեռախոսազրույցներում հարցրեցինք, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում <Ծառուկյան դաշինք>-ն առաջադրելո՞ւ է իրենց ռեյտինգային ընտաձևով, եթե՝ ոչ, ապա համամասնական ընտրացուցակում:

Լյովա Խաչատրյանը կարծում է, որ <Ծառուկյան դաշինք>-ն իրեն կառաջադրի Արագածոտնի մարզի՝ իրեն հարազատ ընտրատարածքում, համենայն դեպս՝ ինքը ցանկություն ունի լինել ռեյտինգային ընտրաձևով պատգամավորության թեկնածու:

Հրանտ Դավթյանն էլ՝ իր իսկ ցանկությամբ ու համոզված է, <Ծառուկյան դաշինք>-ի կողմից առաջադրվելու է հենց ռեյտինգային ընտրաձևով՝ Արմավիրի մարզում:

Մելիք Մանուկյանն անպայմանորեն առաջադրվելու է <Ծառուկյան դաշինք>-ի կողմից՝ ռեյտինգային ընտրաձևով՝ Կոտայքի մարզում, նա արդեն փաստաթղթերն է նախապատրաստում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար:

Արմեն Ավետիսյանը, սակայն, ռեյտինգային ընտրաձևով առաջադրվելու ցանկություն չունի Լոռու մարզում, իսկ <Ծառուկյան դաշինք>-ի համամասնական ընտրացուցակում կլինի՞, թե՝ ոչ, կորոշվի հաջորդ շաբաթ. <Դաշինքը պիտի որոշի, ես ի՞նչ կարող եմ ասել …>:

Արա Արամյանը, մեզ հետ հեռախոսազրույցում, խոստացավ հարցին պատասխանել միայն հաջորդ շաբաթ, հիմա՝ <ոչինչ չունեմ առայժմ ասելու …>:

Վահան Կարապետյանն արդեն որոշել է, որ առաջադրվելու է ռեյտինգային ընտրաձևով՝ Երևանում, Աջափնյակ համայնքն ընդգրկող տարածքում՝ <Ծառուկյան դաշինք>-ի կողմից, թեժությունից էլ չի ընկրկում. <Միշտ էլ այդպես է եղել, էլի, ինչ խնդիր կա …>:

Աբրահամ Մանուկյանը չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, իսկ <Ծառուկյան դաշինք>-ի համամասնական ընտրացուցակով առաջադրվելու հնարավորությունն էլ թերևս կհստակեցվի հաջորդ շաբաթ. <Դեռ չգիտեմ …>:

Միքայել Մելքումյանը չկարողացավ, կամ՝ հավանաբար չուզեց պատասխանել մեր հարցմանը. <Դրսում կանգնած եմ՝ հարմար չի, հարմար չի …>:

Հեռախոսազանգերին այդպես էլ քանիցս չպատասխանեցին միայն Մուրադ Գուլոյանն ու Գուրգեն Արսենյանը: Զանգահարում էինք 091 52 24 81 հեռախոսահամարով:

Հ.Գ. – Քիր անց Գուրգեն Արսենյանը ետ զանգահարեց և առաջարկեց իրեն հարցն ուղղել մամուլի խոսնակի միջոցով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.