Gagik Harutyunyan

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընտրություների օրը փոխելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան:

«Մեր խմբակցության կարծիքով՝ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ներկայացրել է իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ այն հիմքերը, որոնք առկա են, լրիվ բավարար են, որ դիմենք ՍԴ»,- այսօր ԱԺ-ում տեղեկացնելով իրենց քայլերի մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Դիմումը հեղինակել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ հենց այսօր կվերցնի անհրաժեշտ ձևաթուղթ, որպեսզի ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքվեն։

Ի դեպ, չի բացառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորները ևս ստորագրեն այդ ձևաթղթի տակ՝ մանավանդ, որ Սերժ Սարգսյանը ևս ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց, որ քաղաքական ուժերի համաձայնության դեպքում իրենք ևս դեմ չեն լինի ընտրությունների օրը մի քանի օրով տեղափոխելուն։

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն շատ շահագրգռված է ընտրությունների օրը տեղափոխելու հարցով։ Կուսակցությունում ներքին խնդիրներ են սկսվել, և ամեն մի օրը ՀՀԿ-ի համար մեծ արժեք ունի։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների օրը մեկ շաբաթով կտեղափոխվի, և ընտրությունները կկայանան ապրիլի 9-ին։ Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Քաղաքական ուժերի ներքին համաձայնությամբ էլ ընտրության օրը կփոխվի։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.