Վերջապես ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մեծամասնությունը որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով:

«Վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ կան խորհրդի կողմից լիազորված, և մենք վերջնական այդ հարցը կպարզենք»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:

Անդրադառնալով հարցին` կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ` Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.