Gagik Tsarukyan

Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք քաղաքական պլատֆորմը այս փուլում դաշինքային համագործակցության մեջ չի մտնի Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնա րավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները: Պարոն Ծառուկյանի կոչին մինչև այս պահը արձագանքել և համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաև Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուսակցական ինտրիգների և պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան և Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարևոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում թե՛ հայաստանյան, և թե՛ Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը»,- գրել է Տոնոյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.