Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե իրենք միանում են «Ծառուկյան» դաշինքին։ Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ դաշինքի հետ բանակցությունները շարունակվում են։

Մեզ հասած տեղեկություններով՝ դաշինքին միանալու հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ է եղել, քանի որ վերջինս տիկին Սարգսյանին դաշինք չի հրավիրել, հետևաբար դաշինքին միանալու խոսք լինել չէր կարող։ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ուժը հնարավոր է առհասարակ տեղ չունենա այդ դաշինքում։ Սակայն, ինչպես Լ. Սարգսյանն է ասում, իրենք՝ անկախ ամեն ինչից, շարունակելու են սատարել Գագիկ Ծառուկյանին։ Տիկին Սարգսյանը՝ ի տաբերություն իր նախկին հայտարարությունների, բավականին զուսպ էր խոսել նաև Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության մասին, որը ևս բանակցում է Ծառուկյանի հետ։ Ասել էր, որ իր տեղեկություններով՝ այդ կուսակցությունից միայն մեկ անձ է ներգրավված լինելու, և դա իր համար խնդիր չէ։

Մեզ հասած տեղեկություններով՝ անորոշ է ինչպես Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ի, այնպես էլ ՍԴՀԿ-ի ճակատագիրը։ Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքի հուշագիրը պետք է ստորագրվեր դեռ կիրակի օրը, սակայն մինչ այս պահը ցուցակի շուրջ անորոշություն է։ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին բանակցությունները շարունակվում են. «Ամեն ինչ դրական է, ոչ մի բանի մասին մանրամասնել չեմ կարող, բայց մենք սեթևեթանքների կողմնակից կուսակցություն չենք։ Հարցը վերջնականապես կպարզվի վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Բանակցությունները ցույց կտան իրենց արդյունքները»։

Եթե «Ծառուկյան» դաշինքին միանա նաև Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ն, արդյոք իրենք կշարունակե՞ն համագործակցությունն այդ շրջանակներում՝ հարցին ի պատասխան էլ Նարեկ Գալստյանն ասաց. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 130-ամյա կուռ քաղաքական կազմակերպություն է՝ իր ամբողջական մասնաճյուղերով և միակենտրոն կառավարումով։ Երկրորդ՝ ֆեյք կառույցների հետ որևիցե տեսակի համաձայնություն բացառվում է՝ չի եղել, չի էլ լինելու։ Սա հստակ եմ ասում»։

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը տեղի կունենա փետրվարի 10-ին կայանալիք ԲՀԿ համագումարի ընթացքում։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.