Levon Ter-Petrosyan

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած  Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով:

Ազգային ժողովում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք մասնակցում ենք Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, կգնանք միասնական պայքարի:  Մենք բաց ենք նաև այն քաղաքական ուժերի համար, որոնք կիսում ե ն ՀԱԿ-ի գաղափարախոսությունը»,- ասել է Մանուկյանը:

Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն այդքան էլ չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ այն շատ հստակ է՝ խաղաղության ծրագիր է. «Մենք էլ սոցիալական, տնտեսական, հարկային և այլ բնագավառներին վերաբերող ծրագիր ունենք, բայց մեր դաշինքի մեխը խաղաղության ծրագիրն է»:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար դիմումները ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ համամասնական և տարածքային ցուցակները՝ փետրվարի 16-26-ը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.