Paruyr Hayrikyan

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի փոխանցմամբ՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվրտոց է գնում. «Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունը ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը և կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.