HHK

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակները կհստակեցվեն կուսակցության՝ փետրվարի 11-ին կայանալիք գործադիր մարմի նիստից հետո:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:

«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնինիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնիորոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բացհամամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:

Հարցին՝ ապագա խորհրդարանում լինելու ցանկություն ո՞ւնի, Նիկոյանը պատասխանեց, որ իր ցանկությունների մասին կխոսի գործադիր մարմնի նիստից հետո:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.