Arm Rus

Ռուսաստանն ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության չի սպասում՝ չնայած այն հանգամնքի, որ երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի:

Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«2017 թվականի ապրիիլ 2-ին նախատեսված ընտրությունները հետաքրքիր են մեզ համար, քանի որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի: Երկրի նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունը պետք է Ազգային ժողովում զբաղեցնի ոչ քիչ, քան մեկ երրորդը»,- ասել է Վոլինկինը:

Դեսպանը կարևոր պահ է համարում երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի շարունակությունը: «Տվյալ փաստերը հաշվի առնելով՝ մենք հիմնավոր պտճառներ չենք տեսնում, որ Երևանը կտրուկ կփոխի իր արտաքին քաղաքական կուրսը»,- հավելել է Վոլինկինը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.