Dzerqer

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից:

«Զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին. չեղավ այդպիսի բան:

Երկրորդ՝ խորհուրդը պետք է քննարկեր կարևորագույն հարցը՝ ո՞ր ծրագրով ենք մենք առաջնորդվելու և ի՞նչ ենք ուզում անել երկրում, եթե մենք ենք հաղթում: Իսկ մենք այդպիսի նպատակ էինք մեր առջև դրել, բայց այդ ծրագիրն առ այսօր մշակված չէ:

ՀԴԿ-ն երեկվա հանրապետական խորհրդի նիստի ժամանակ քննարկել ու որոշել է դուրս գալ «չեղած» դաշինքից:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.