Russia

Նախօրեին Ռուսաստանի Կիրով քաղաքի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2009 թվականին «Կիրովլես» պետական ձեռնարկությունից խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ։

Նավալնին միակ ընդդիմադիր գործիչն է, որին ժողովուրդը մեծ խանդավառությամբ աջակցում է և դատրանի այս վճիռը շատերն ընկալում են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընտրված միջոց՝ 2018թ. ընտրություններից միակ ռեալ մրցակցին հեռացնելու համար՝ գրում է The New York Times ամերիկյան թերթը:

Չնայած Պուտինը հստակ չի ասել, որ չորրորդ նգամ առաջադրվելու է ընտրություններում, բայց քչերն են կասկածում, որ նա կառաջադրվի: Որոշ վերլուծաբաններ ենթադրում էին, որ նախագահը կցանկանա ընտրություններում տեսնել ծանրակշիռ հակառակորդի, որպեսզի իր հաջորդ հաղթանակին լեգիտիմություն շնորհի:

Հոդվածագիրը հիշեցնում է նաև, որ ռուսական օրենսդրությունն արգելում է դատվածություն ունեցող անձանց մասնակցել ընտրություններին: Վերջին տարիներին Նավալնին վառ օրինակ է հանդիսանում այն բանի, որ կառավարությունը դատարանները կարող է օգտագործել որպես թիրախ քննադատների համար:

«Պուտինը և նրա հրոսակախումբը վախենում են մեզ հետ հանդիպել ընտրություններում: Եվ ճիշտ էլ անում են. մենք կհաղթենք»,-գրել է Նավալնին Twitter-ում:

Նա դատրանում երեկ հայտարարել է, որ դատավճիռը չեն ընդունում, այն չեղարկվելու է, իսկ ինքը շարունակելու է մասնակցել ընտրարշավին և հավելել, որ պատրաստվում է գործը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.