Naira Nahapetyan

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, բժշկասոցիալական փորձաքննության և տարեցների հիմնահարցերի համակարգող Ջեմմա Բաղդասարյանը, հնարավոր է, նախարարությունից տեղափոխվի ՀՀԿ համամասնական ցուցակ, ընդ որում՝ բավական առաջատար հորիզոնականներում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ջեմմա Բաղդասարյանը ցուցակում զբաղեցնելու է Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի տեղը։ Իսկ վերջինս տեղափոխվելու է ավելի հետին հորիզոնականներ։ Այս փաստը բավականին զայրացրել է հնաբնակ ՀՀԿ-ականին։

Նաիրա Նահապետյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը առաջին անգամ է նման բան լսում, այն էլ՝ մեզնից, քանի որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և ոչ ոք չգիտի, թե որ հորիզոնականում է լինելու։ «Տենց բան առաջին անգամ եմ լսում, ոչ մի տեղ ոչ մեկի մոտ չի հստակեցվել։ Ցուցակները կլինեն, նոր բոլորը կիմանան՝ ով որտեղ է։ Ես իսկապես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասաց տիկին Նահապետյանն ու անջատեց հեռախոսը։

Առաջադրման փաստը նորություն է նաև Ջեմմա Բաղդասարյանի համար։ Վերջինս, սակայն, սպասում է կուսակցության որոշմանը։ Ինչ էլ որոշեն՝ կհամաձայնի։

Spread the love
  •   
  • 28
  •  
  •  
  •  
  •  
    28
    Shares
  • 28
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.