Surik Khachatryan

Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար Սուրիկ Խաչատրյանը դեռ չգիտի՝ ՀՀԿ ցուցակում որ հորիզոնականն է զբաղեցնելու։

Սուրիկ Խաչատրյանն այս օրերին գտնվում է արտասահմանում և այնտեղից է հետևում ներքաղաքական, ներկուսակցական զարգացումներին։

Խաչատրյանը Հայաստան կվերադառնա մեկ շաբաթից, և թերևս հենց այդ ժամանակ էլ կհստակեցվի ՀՀԿ-ի ցուցակն ու այդ ցուցակում նախկին մարզպետի տեղը։

Սուրիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրաժարվել է ասել, թե ինչ փուլում է նախընտրական քննարկումները։ «Ես արտասահմանում եմ, կվերադառնամ՝ ամեն բան պարզ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ արտասահման մեկնել է գործով։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.