arthur-gevorgyan

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, այսօր Ազգային ժողովում նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը. առաջադրվելու է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններից։

«Չեմ կարծում, որ ինչ- որ խնդիրներ լինեն, ու այդ մրցապայքարը անցնի կոռեկտության սահմանները: Ընտրակարգն այնպես է արված, որ մարդիկ ոչ թե իրար դեմ պայքարեն, այլ պայքարեն, այնպես է արված բոլորն էլ պայքարեն: Մարդը ինքնին միշտ պայքարի մեջ է ցանկացած ոլորտում, դա լինի ընտրություններ թե այլ գործունեություն: Պրոֆեսիոնալ մարդը միշտ պայքարի մեջ է, որպեսզի լավագույնս իրեն դրսևորի»,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ թեև չի ճանաչում իր բոլոր մրցակիցներին, բայց նրանց բոլորին էլ համարում է ուժեղ. «Ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ և բոլորին էլ մրցակից եմ համարում ու բոլորին էլ լուրջ եմ վերաբերում»։

ՀՀԿ-ի վարկաբեկված լինելու մասին լրագրողներից մեկի դիտարկմանը Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Հեղինակություն չունեցող ուժը չի կարող լինել առաջատարը»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.