Samvel Akeqsanyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով:

«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է նորից որոշել առաջադրվել, պատգամավորը պատասխանեց. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի և Շենգավիթ համայնքի բնակիչների ցանկությունն է, որ ես նորից առաջադրվեմ»:

Անդրադառնալով ժողովրդին անվճար լավաշ բաժանելու  հետ կապված պատմությանը, պատգամավորն արձագանքեց. «Լավաշն ի՞նչ կապ ունի մեր ընտրության հետ, դա քվեների հետ հեչ կապ չունի»:

Հարցին՝ ընտրակաշառք բաժանվելո՞ւ է, թե՞ ոչ, գործարարը պատասխանեց. «Ցավդ տանեմ, ինձ փող որդից, որ ես ընտրակաշառք բաժանեմ: Ես բիզնեսով չեմ զբաղվում»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.