«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս կգա նաև Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը։

Երկուշաբթի օրը ամեն բան կհստակեցվի, և նա կհայտարարի, որ լքում է դաշինքը։ Ըստ էության, հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նրանք առհասարակ որոշում կայացնեն չմասնակցել ընտրություններին։

Հիշեցնենք, որ այս դաշինքից դուրս գալու ցանկության մասին հայտարարել են նաև Արամ Գասպարի Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը։ Վերջինս նշել էր, որ դաշինքում լուրջ խնդիրներ կան, ցուցակի հետ կապված ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։

Այսպիսով՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում գրեթե ուժ չի մնում։ Դաշինքում մնացել են Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական» կուսակցությունը և մի քանի մանր միավորումներ։ Կարապետիչը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մնում է Սեյրան Օհանյանի հետ։

Մեր դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում, երբ բոլորը լքում են դաշինքը, ինչպես է պատկերացնում հետագա համագործակցությունը այդ միավորման հետ, Կարապետյանը պատասխանեց. «Կիրակի օրը Համալիրում ժողով է լինելու, վերջնականապես ամեն բան պարզ կլինի։ Հիմա բան չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է լքողներին, ապա նրանք ընդամենը տեղի կռիվ են տալիս։ Հայրիկյանն էլ է տեղի կռիվ տալիս։ Բայց ամոթ է տեղի կռիվ տալը»։

Տիգրան Կարապետյանը նշեց, որ Հայրիկյանը առաջին յոթնյակում է տեղ ուզում, և նորից հավելեց, որ ամոթ է տեղի համար կռիվ տալը։ «Օրինակ՝ ինձ համար տեղը կարևոր չի, որ տեղն էլ լինի՝ մեկ է։ Կարևորը նպատակն է, հանուն որի ես մնալու եմ Օհանյանի հետ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Օհանյան-Օսկանյան դաշինքը, անկախ ամեն ինչից, կկայանա, ու տեղերի շուրջ գզվռտոցը ոչ մի բանի չի խանգարի։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.