ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.