Ֆրանսիայի բնակիչների գրեթե 70 տոկոսը ցանկանում Է, որ Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի երկրի նախագահի պաշտոնի համար պայքարից՝ նրա կնոջ՝ Պենելոպայի հետ կապված սկանդալի պատճառով:

Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին վկայում է  Harris interactive սոցիոլոգիական ծառայության հարցման հրապարակված ադրյունքները:

Հարցման մասնակիցները կարծում են, որ «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի տեղը պետք Է զբաղեցնի Ֆրանսիայի նախկին վարչապետ և  արտաքին գործերի նախկին նախարար Ալեն Ժյուպեն: Ըստ որում հարցվածների սոսկ 29 տոկոսն Է կարծում, թե «Հանրապետականները» կկարողանան շահել ընտրությունները, եթե իրենց թեկնածուն լինի Ֆիյոնը: Մյուս թեկնածուով «Հանրապետականների» հաղթանակին հավատում Է հարցվածների 57 տոկոսը:

Ավելի վաղ Le Canard enchaine թերթը հայտնել Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի շարունակ համարվել Է Ֆրանսուա Ֆիյոնի օգնականն Ազգային ժողովում եւ ստացել սահմանված ռոճիկը, բայց ըստ որում իբր «ոչ մի կարգի կոնկրետ պարտականություններ չի կատարել»: Նրան վճարվել Է 500 հազար եվրո գումար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.