Tigran Urikhanyan

«Ալյանս» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքով:

Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանը: «Օրեր առաջ կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում որոշում է կայացվել առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքի կազմում»,- նշել է Ուրիխանյանը:

Նա հավելեց, որ կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի քվեարկության` վստահություն հայտնելով, որ այն կընդունվի մեծամասնության կողմից: Հարցին` Գագիկ Ծառուկյանի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, «Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել եմ Գագիկ Ծառուկյանից: Այդ հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր նրանից հեռացել են»:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Տիգրան Ուրիխանյանը ստեղծեց «Ալյանս» կուսակցությունը և ստանձնեց կուսակցության վարչության նախագահի պաշտոնը, սակայն որոշ ժամանակ անց նա հրաժարվեց այդ պաշտոնից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.