hivandanoc

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ մեկը  աշխատանքից չի ազատվել, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն:

Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ-ից՝ հերքելով տպագիր մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել աշխատակիցներից մեկին:

«Հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից: Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.