Որն էր «Հաց բերողի» մահվան պատճառը

- in Առողջություն
289
hivandanoc

«Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել  է սիրտ-թոքային սուր անբավարարությունը: Վիրահատությունից հետո բերվել է մեր բաժանմունք, գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ: Այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Բժիշկը նշեց, որ  անցած գիշեր Արթուր Սարգսյանին չի տեսել, նա հիվանդանոց է տեղափոխվել «օղակված ճողվածք» ախտորոշմամբ, ծանր վիճակում. «Նա ունեցել է աղիի ոլորում, այդ իսկ պատճառով վիրահատվել է: Եթե անհապաղ չվիրահատվեր, ապա աղին կմեռուկանար»:

Նա հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանն օրեր առաջ ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքից դուրս էր գրվել:  Նրա խոսքով՝ Ա. Սարգսյանը ճողվածք ունեցել է, բայց ոլորման խնդրի մասին բժիշկներն այդ ժամանակ չեն իմացել:

«Չեմ կարող ճողվածքի ոլորումը հացադուլի հետ կապել»,- ասաց Սուրեն մակարյանը:

Բժիշկն ասաց, որ վիրահատությունից հետո նրան քնեցնում էին, որպեսզի նա չխանգարի արհեստական շնչառությանը. «Նա գտնվում էր նարկոտիկ քնի մեջ, չեմ կարող ասել գիտակցությունը կար, թե ոչ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20