mikael-manukyan-erebuni

Ջրառատ գյուղում վիրավորված երեք քաղաքացիները  տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Նրանց վիճակը կայուն է, այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը՝ նախաբազկի կոտրվածքով, կատարվել է գիպսային անշարժացում, վիճակը գնահատում ենք բավարար: Երկրորդ՝  Հակոբ Մելքոնյանը ունի ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք, կատարվում է առաջին վիրաբուժական մշակում, որից հետո կտեղափոխվի հիվանդասենյակ, վիճակը բավարար ենք գնահատում, և երրորդ հիվանդը՝ Մելիք Մելքոնյանն է, որի մոտ ախտորոշել է աջ և ձախ նստատեղերի սուր ծակող գործիքով վնասվածք, կատարվում է վիրաբուժական մշակում, որից հետո կտեղափոխվի հիվանդասենյակ»,- նշեց Մ. Մանուկյանը՝ հաելելով, որ նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.